-
25.01.2014|
16:53
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Կիևի դեպքերը` կարծիք հայտնելով, որ քաղաքակիրթ ձևով ՈՒկրաինայի բաժանումը կօգնի լուծել երկրում առաջացած խնդիրները: Նա ներկայացրել է կոնֆլիկտի լուծման իր տարբերակը:
-
25.01.2014|
16:51
Ռուսաստանը կարող է երկարացնել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ-ում մնալու ժամկետը: Այս մասին հաղորդել է New York Times-ը` հղում անելով ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովին:
-
25.01.2014|
16:49
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 23-ին կայացավ Սիրիայի իրավիճակի կարգավորմանն ուղված «Ժնև-2» խաղաղության համագումարը: Կլոր սեղանի շուրջ բանակցություններ վարելու և երկխոսության միջոցով Սիրիայի խնդիրներին լուծում տալու վերաբերյալ համաձայնության էին եկել երկու կողմերն էլ` և՛ Սիրիայի կառավարությունը, և՛ ընդդիմությունը:
-
25.01.2014|
16:47
Այսպիսի եզրակացության են հանգել Չիկագոյի համալսարանի բժշկական կենտրոնի գիտաշխատողները: Գիտնականների համոզմամբ, սառը թեյի օգտագործումը նպաստում է երիկամներում ավազի և քարերի առաջացմանը: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ սառը թեյը, հատկապես սառնարանում սառեցված թեյը, իր մեջ պարունակում է տարբեր աղեր և թրթնջուկային թթուներ:
-
25.01.2014|
16:45
ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ օրեր առաջ հրապարակված «Human Rights Watch» կազմակերպության զեկույցն աչքի է ընկնում հստակ դիրքորոշմամբ:
-
25.01.2014|
13:22
МЕНАТЕП-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը երեկ երեկոյան դուրս է եկել Վելսկու գաղութից և մեկնել Մոսկվա: Հունվարի 23-ին ՌԴ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել Պլատոն Լեբեդևի ազատման մասին:
-
25.01.2014|
13:21
«Կառավարությունը փոխելը բավարար չէ, պետք է փոխել խաղի կանոնները և մարդկանց ապագայի զարգացման հստակ ծրագիր տալ»,- ասել է Վիտալի Կլիչկոն Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, ում հետ քննարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:
-
25.01.2014|
13:19
«Դեռևս մեկ ամիս առաջ կարելի էր հեռանալ, եթե լիներ ՆԳ նախարար Զախարչենկոյի հրաժարականը, դեռևս երկու շաբաթ առաջ կարելի էր մարդկանց բավարարել կառավարության հրաժարականով: Այսօր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը»,- հայտարարել է «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
-
25.01.2014|
13:15
Հունվարի 26-ին տեղի կունենա «Կինո ասեք՝ նայեմ» ֆեյսբուքյան խմբի ադմինների, կինոսերների հանդիպում-կինոդիտում։ Այն բաղկացած է երեք փուլից՝ ծանոթություն, կինոդիտում և քննարկում։ Նախատեսված է նաև հանդիպում արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ։
-
25.01.2014|
13:14
Վրացի միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել է հասարակական կազմակերպություն և անվանել «Քաղաքացի»։ Կազմակերպությունը գրանցվել է հունվարի 23-ին: Իր հետագա անելիքների մասին Բիձինա Իվանիշվիլին խոստացել է պատմել հունվարի 28-ին մամուլի ասուլիսում: